Լրահոս

21.10.2013 16:20


Հանրային հեռուստաընկերության շենքը գրավ չի դրվել. հերքում են

Հանրային հեռուստաընկերության շենքը գրավ չի դրվել. հերքում են

Այսօր առավոտվանից «7օր»–ին չի հաջողվում կապ հաստատել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի կամ գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանի հետ։ Հանրայինից խոստացան լրացուցիչ կապ հաստատել մեզ հետ, բայց այդպես էլ չզանգահարեցին։

Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Ռուբեն Ջաղինյանն առևտրային բանկերից մեկում գրավ է դրել Հանրային հեռուստաընկերության շենքը։

Հստակ տեղեկություն ստանալու համար դիմեցինք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին։ Վերջինին նույնպես մտահոգել էր տարածված տեղեկությունը։ Նա կապ էր հաստատել Ռ. Ջաղինյանի հետ, ով պնդել էր.

–Դա սո՛ւտ է։ Ինչպե՞ս կարող էի ես նման բան անել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը