Լրահոս

21.10.2013 15:35


Սուրիկ Խաչատրյանին ՀՀԿ–ից կհեռացնեն միայն, երբ նրա նկատմամբ քր.գործ հարուցվի

Սուրիկ Խաչատրյանին ՀՀԿ–ից կհեռացնեն միայն, երբ նրա նկատմամբ քր.գործ հարուցվի

Սյունիքում տեղի ունեցած միջադեպի ամբողջական տեսանյութի հրապարակումից հետո անգամ ՀՀԿ–ն չի պատրաստվում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հեռացնել կուսակցությունից։ «7օր»–ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ կուսակցությունը պատժիչ մեքենա չէ։

–Սյունիքի նախկին մարզպետի վրա որևէ քրեական գործ չկա, որպեսզի հեռացնենք։ Մարդու անմեղությունը կամ ոչ անմեղությունը որոշվում է դատական կարգով և ոչ թե կուսակցության գաղափարախոսության շրջանակներում,–ասել է նա։

Մեր ճշգրտող հարցին էլ՝ «Այսինքն, եթե դատարանը հաստատի, որ Սուրիկ Խաչատրյանն իրո՛ք մեղավոր է, գոնե այդ ժամանակ նրան կուսակցությունից կհեռացնե՞ք», Գ. Սահակյանն արձագանքել է.

–Մեխանիկորե՛ն է դուրս մնում, ըստ կանոնակարգի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը