Հուլիսի 21-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, սկսվել են իրանական կառավարության դեմ քառօրյա հացադուլը և ցույցերը: Նյույորքյան ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Մանի Շիրազին, ասել է, որ խոսքի ազատությունն իրենց կարևոր առաջնայնություններից մեկն է: «Բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»,- ասել է նա: Ցույցի առաջնորդներն ասել են, որ իրանական ղեկավարությունը ոտնահարում է մարդու իրավունքի միջազգային պայմանագրերով երկրի ստանձնած պարտականությունները և իրանական օրենքը:
Իսկ ահա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը,վերահաստատելով Իրանի դեմ ամերիկյան դիրքորոշումը, հուլիսի 22-ին զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները հաշվի են առնելու «պաշտպանական հովանոցի» ընդլայնումը Մերձավոր Արևելքում, եթե այդ երկիրը շարունակի մարտահրավեր նետել միջազգային պահանջներին՝ համաձայն որոնց Իրանը պետք է դադարեցնի այն աշխատանքները, որոնք կարող են հանգեցնել միջուկային զենքի ստեղծմանը:
ԱՄՆ–ը վերահաստատել է Իրանի դեմ իր դիրքորոշումը

Ըստ «VOA»-ի և «The New York Times»-ի