Լրահոս

21.10.2013 14:24


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ կդադարեցվի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

1. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 09.00-ն, Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե.Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացական, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյ, Շահինյան, Այգեստանի 1-8 փողոցների և հարակից տարածքների,

2. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10.00 – 22.00, Գլինկա, Երկաթգծի, Աճեմյան, Բուռնազյան, Միչուրին, Լիսինյան փողոցների, Տիգրան Մեծի 40-ից բարձր զույգ ու 59-ից բարձր կենտ համարների և հարակից տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը