Լրահոս

21.10.2013 21:01


Թաիրա Բենքսը պատրաստվում է երեխա որդեգրել

Թաիրա Բենքսը պատրաստվում է երեխա որդեգրել

Ամերիկացի հայտնի մոդել, 40–ամյա Թաիրա Բենքսը վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ ցանկանում է մայրանալ. «Ես անպայման կունենամ երեխա: Եվ ինձ համար էական չէ՝ կծննդաբերե՞մ ես նրան, թե՞ կորդեգրեմ։ Ես ցանկանում էի երեխա որդեգրել դեռ այն ժամանակ, երբ դա նորաձև չէր»:

Արևմտյան լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թաիրան պնդում է, որ երեխա որդեգրելու մասին մտքեր է ունեցել դեռ 80-ականների սկզբին, երբ ինքն ընդամենը 9–ամյա դպրոցական է եղել։ Մոդելը նաև խոստովանել է, որ հանդիպում է ինչ-որ մեկի հետ, սակայն լուրջ հարաբերության մասին խոսք անգամ լինել չի կարող:

Այս խորագրի վերջին նյութերը