Լրահոս

21.10.2013 13:57


Լևոն Ջավախյան. «Լավ գրողին ոչ մի Գրողների միություն էլ պետք չէ»

Լևոն Ջավախյան.  «Լավ գրողին ոչ մի Գրողների միություն էլ պետք չէ»

«Լավ գրողին ոչ մի Գրողների միություն էլ պետք չէ»,–այսօրվա ասուլիսին ասել է գրող Լևոն Ջավախյանն՝ ըդգծելով, թե Գրողների միությունն ստեղծվել է, որ այս կամ այն տարիքն առած գրողին սոցիալական օգնություն ցուցաբերեն։

Ըստ բանախոսի` ՀՀ գրողների միության նախագահի աթոռն անիծված է, որին ոչ մեծ գրողը դիմացավ, ոչ էլ փոքրը։ Լևոն Ջավախյանը նաև զուգահեռներ է անցկացրել մերօրյա հայ գրողի և լրագրողի միջև։

«Լրագրողները ժամանակը ճիշտ են զգում, ինչից նրանց գրածը միմիայն շահում է։ Իսկ գրողները խոսում ու գրում են այն լեզվով, որով իրենց պապերն են խոսել ու գրել։ Ա՛յ գրողներ, գնացե՛ք, կյա՛նք մտեք, տեսեք՝ ինչ է կատարվում։ Կյանքից կտրված գրում եք, հետո էլ բողոքում, թե ձեզ չեն կարդում, ձեր գրքերը չեն վաճառվում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը