Լրահոս

21.10.2013 12:55


Խորհրդարանը 40 րոպե չէր կարողանում հաստատել օրակարգը

Խորհրդարանը 40 րոպե չէր կարողանում հաստատել օրակարգը

Այսօր մեկնարկած քառօրյայում ՀՀ ԱԺ–ն շուրջ 40 րոպե չի կարողացել հաստատել օրակարգը։ Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը խորհրդարանի նախագահին շարունակ հարցեր են ուղղել Սյունիքում ռուսական հատուկ ծառայության աշխատակիցների կողմից Փոստանջյանին խուզարկելու մասին։

Հովիկ Աբրահամյանի պատասխանները նրանց չի գոհացրել, ինչից վրդովված՝ նա հայտարարել է.

–Պարո՛ն Փաշինյան, մի բանը մի անգամ են ասում։ Դուք կծանոթանաք այդ միջադեպի մասին ինձ ուղարկված պաշտոնական նամակին։ Հիմա բավարարավա՞ծ եք։ Չնայած դուք ընդհանրապես ե՞րբ եք բավարարվում, որ։

Իսկ երբ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է ռուսական զորքերի հրամանատարի խոսքերը, որ նման բան չի եղել, Զ. Փոստանջյանը հարցրել է՝ հիմա դուք ո՞ւմ եք հավատում՝ հայ պատգամավորների՞ն, թե՞ նրան:

–Այո՛, ես ձեր հայտարարություններին չեմ հավատում, որովհետև կյանքը ցույց է տվել, որ դուք կարող եք զրպարտել,-հակադարձել է Հ. Աբրահամյանը:

Նյարդերը տեղի են տվել նաև ՀՀԿ–ական մյուս պատգամավորների մոտ։

«Մենք այստեղ գերի չենք»,–բողոքել է Վ. Այվազյանը և պահանջել պատգամավորներին թույլ չտալ մի հարցը մի քանի անգամ հնչեցնել։

Այսքանից հետո նոր հաջողվել է հաստատել օրակարգը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը