Կարծիք

21.10.2013 12:35


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Երկրում մարազմը շարունակում է իր երթը: Այսօր իմացա, որ քաղաքապետարանի կողմից ինչ-որ հարցաթերթիկներ են բաժանվում, ինչի միջոցով քաղաքացիներից փորձում են ճշտել` դե՞մ են մարդիկ տրանսպորտի գնի թանկացմանը, թե՞ կողմ: Եվ չեմ էլ կասկածում, որ հարցումների արդյունքում կպարզվի, որ մարդիկ կողմ են թանկացումներին (դե, եթե նախագահական կամ ԱԺ ընտրությունների ժամանակ չեն ամաչում «տոկոս խփել» , ապա այս դեպքում ի՞նչ կա որ), և նույնիսկ ոչ միայն 50, այլ, ասենք, 100 կամ 150 դրամով: Նախ՝ դժվար է պատկերացնել, որ սթափ մտածող արևէ մարդ (բացի, իհարկե, նրանցից, ովքեր օգտվելու են այդ թանկացումներից) պատասխանի, որ կողմ է թանկացմանը: Իսկ երկրորդ՝ այս ի՞նչ ձև է տրանսպորտի գնի թանկացումը հիմնավորելու համար: Դա նույնն է, հարգելինե՛րս, ինչ մարդուն, օրինակ, հարցնես՝ կո՞ղմ ես արդյոք, որ քեզ ՁԻԱՀ-ով վարակենք, որ մի քանի մասնագետ քո կյանքի հաշվին փող աշխատի իր հետազոտություններն անցկացնելու միջոցով: Լուրջ եմ ասում՝ արդեն նույնիսկ խնդալու էլ չի իշխանությունների պահվածքը:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը