Լրահոս

21.10.2013 12:06


Բորդյուժա. «ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը երբևէ չի քննարկվել»

Բորդյուժա. «ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը երբևէ չի քննարկվել»

Այսօր կայացած Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև տեսակամրջի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը երբևէ չի քննարկվել:

«Ընդհանրապես սառեցված հակամարտությունների գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հարցը քննարկման առարկա չի եղել»,-ասել է Բորդյուժան:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի նորագույն զինատեսակներով համալրելուն, կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտնել է, որ համապատասխան համաձայնագիրն արդեն ստորագրվել է կառույցի անդամ երկրների նախագահների կողմից, իսկ գործընթացը կյանքի կկոչվի համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը