Լրահոս

21.10.2013 09:49


Հրդեհ Հալաբյան փողոցում. տուժածի վիճակը ծանր է

Հրդեհ Հալաբյան փողոցում. տուժածի վիճակը ծանր է

Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 06.51-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.13-ին, մարվել՝ 07.28-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը գույքով՝ 22 քմ, իսկ բնակիչ՝ Ա. Պ.-ը (մոտ 40 տարեկան) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը