Լրահոս

21.10.2013 09:25


Խոշոր պատահար Կոտայքում. կա 1 զոհ, վիրավորների թվում է նաև դերասան Վարդան Պետրոսյանը

Խոշոր պատահար Կոտայքում. կա 1 զոհ, վիրավորների թվում է նաև դերասան Վարդան Պետրոսյանը

Երևան–Եղվարդ ավտոճանապարհին երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 7 մարդ, որոնց մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը։ Այս մասին տեղեկացնում էShamshyan.com կայքը։

Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցներ, 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ում Շտապ օգնության բրիգադը Եղվարդի բժշկական կենտրոնից տեղափոխել է Երևան:

Ավելի ուշ հիվանդանոցից տեղեկություններ են ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է:
Մանրամասները կարդացեք այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը