Լրահոս

20.10.2013 23:10


ԱԽՔ-ոտ միջադեպ օդանավակայանում

ԱԽՔ-ոտ միջադեպ օդանավակայանում

Իշխանական տխրահռչակ կայքերից մեկը տեղեկություն է հրապարակել, թե իբր երեկ օդանավակայանում Անվտանգության խորհրդի անդամների ներկայությամբ թեժ վեճ է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի միջեւ:

Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, իրականում թեժ վեճ կոչվածը տեւել է 1-2 րոպե, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հանրամատչելի ձեւով հիշեցրել է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին, թե ով է նա, եւ թե ինչ է մտածում նրա մասին հայ ժողովուրդը:

Այսպես կոչված, թեժ վեճի ընթացքում Բաղդասարյանը մեկ բառ անգամ չի արտասանել, իսկ երբ Ծառուկյանը նրան առաջարկել է դուրս գալ եւ առանձին խոսել` չխանգարելու համար Անվտանգության Խորհրդի անդամներին, վերջինս շտապել է թաքնվել նրանց ետևում:

Ի պատասխան մեր հարցին, թե ճիշտ է արդյոք տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն նվաստացրել է Արթուր Բաղդասարյանին, մեր աղբյուրը պատասխանել է, որ Ծառուկյանը փորձել է հնարավորինս զսպել իրեն՝ հասկանալով, որ Արթուր Բաղդասարյանին արդեն շատ վաղուց հնարավոր չէ ավելի նվաստացնել․․․

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/24300.html

Այս խորագրի վերջին նյութերը