Մեկնաբանություն

21.10.2013 13:15


«Я не писатель, а идейный борец за денежные знаки»

«Я не писатель, а идейный борец за денежные знаки»

Զորի Գայկովիչի նամակը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, քանզի գրեթե բոլորն էլ հասկանում են, որ դա ոչ թե առանձին վերցրած մեկ մարդու մարազմատիկ մտածողության արտադրանք էր, այլ Սերժ Սարգսյանի «ռուսամետության» նոպայի ճչացող դրսևորումներից։

Փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանը ծայրահեղական գործիչ է, և աշխարհաքաղաքական այս կամ այն խաղացողին տրվում է մինչև «վարդապետի խազը»։

Այնպես որ, Զորի Բալայանը յուրօրինակ ինդիկատորի դեր է կատարում։ Նրան այդ ռակուրսով պետք է դիտարկել, այլ ոչ թե քննարկել նամակի ձևը։ Զորին պետական քաղաքական գիծն է ներկայացրել։ Ոչ ավել, ոչ պակաս։

Սխալվում են նրանք, ովքեր Գայկովիչին համարում են գրող ու մի բան էլ հրապարակախոս։ Նա կոմերսանտ է, այսպես ասած՝ «идейный борец за денежные знаки»։

Բալայանի բիզնեսի առարկան «ազգային հարցերն» են և «հայրենասիրությունը»։ Նա հատկապես մասնագիտացած է ռուսաց թագավորներին նամակ գրելու մեջ։ Նա գրել է Բրեժնևի օրոք, Գորբաչովի օրոք, «Կերենսկու» օրոք։ Հիմա էլ գրում է Պուտինին։ Գայկովիչի համար տարբերություն չկա, թե ում կգրի. «լիժբո» պատվեր լինի։

Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» և «արևմտամետ» փուլերում Զորի Գայկովիչի բիզնեսը մի քիչ տուժեց, քանզի հնարավոր չէր միաժամանակ գովերգել հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները և պանթուրքիզմից խոսելով փող աշխատել։ Սակայն կոմերսանտի «նյուխ» ունեցող այդ մարդն արագ վերակազմակերպեց իր գործերը։

«Ֆուտբոլային» դիվանագիտության փուլում Բալայանը փոխեց իր բիզնեսի ուղղությունը և սկսեց նավ քշել պետբյուջեի ու դրսի հայության փողերի հաշվին։ Պանթուրքիզմի ու Գյուլիստանի մասին այդ ժամանակ նա մոռացել էր, քանզի այդ «ապրանքները» Գյուլի գիրկը նետված Սարգսյանին պետք չէին։

Ղարաբաղի գնով ԵՄ–ի հետ ասոցացման գնացող և Արևմուտքից փողի ակնկալիք ունեցող ՀՀԿ ղեկավարին Զորին կրկին պետք չէր։ Նրան այդ փուլում անհրաժեշտ էին «արևմտամե՛տ» ղարաբաղցի ռենեգատները։

Զորին իր «տարելկայի» մեջ ընկավ սեպտեմբերի 3–ից հետո, երբ շանս ստեղծվեց հաճելին համատեղել օգտակարի հետ։ Հաճելին՝ հին բիզնեսին վերադառնալն ու ռուսաց թագավորին քծնելն էր, իսկ օգտակարը՝ Սերժ Սարգսյանին ծառայություններ մատուցելու միջոցով բիզնեսի նոր բնագծեր նվաճելը։

Ի դեպ, սխալվում են նաև բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Սերժ Սարգսյանն է հուշել Զորիին հիշել Գյուլիստանի պայմանագիրն, ու մտնել Պուտինի մարմնի համապատասխան հատվածը։ Գայկովիչը «հազար տարվա վոժդ» է։ Նրան այդպիսի բաներ հուշել պետք չէ։ Նա օդում է որսում ադրբեջանական պարտշկոլայի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանի ներքին ցանկություններն ու սրտի ուզածը։

«Ռուսամետը» «ռուսամետին», իսկ հոգով ստրուկը հոգով ստրուկին հեռվից է տեսնում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը