Վերջացավ «Արևմտամետ Սերժ և Տիգրան Սարգսյանները» թատերական բեմադրությունը
Սերժ Սարգսյանի «արևտամետ» վարչապետն այսօր, ուրանալով իր և իր «արևմտամետ» ընկերների «սկբունքները», հայտարարեց. «Կարծում եմ` հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս: Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում»:
Այսպիսով, վերջացավ «Արևմտամետ Սերժ և Տիգրան Սարգսյանները» թատերական բեմադրությունը:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts