Լրահոս

19.10.2013 12:13


Տրանսվեստիտ մասնակցի պատճառով Բելառուսում բոյկոտում են «Եվրատեսիլ–2014»-ը

Տրանսվեստիտ մասնակցի պատճառով Բելառուսում բոյկոտում են «Եվրատեսիլ–2014»-ը

Ինչպես տեղեկացնում է «Дни»–ն, Բելառուսում «Եվրատեսիլ–2014»-ը բոյկոտելու կոչով ստորագրահավաք է սկսվել: Կազմակերպիչների վրդովմունքն է առաջացրել Ավստրիան ներկայացնող տրանսվեստիտ երգիչ Կոնչիտա Վյուրտսը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բելառուսը Եվրոպայի եզակի երկրներից է, որը կարողացել է պահպանել ընտանեկան նորմալ և առողջ արժեքները։ Իսկ Կոնչիտան բելառուսական հասարակության համար անընդունելի կենսակերպ է քարոզում:

«Եթե դուք կիսում եք մեր հայացքները և անտարբեր չեք ձեր երեխաների հոգևոր բարեկեցության հանդեպ, աջակցե՛ք մեր նախաձեռնությանը»,-հայտարարել է ստորագրահավաքի հեղինակ Արտյոմ Կիրաշովը:

Հայտնի է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս դեմ է արտահայտվել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հարաբերություններին:

Այս խորագրի վերջին նյութերը