Լրահոս

19.10.2013 11:46


Անցած 9 ամիսների ընթացքում պատահարներից զոհվել է 43 մարդ, 1044-ը՝ վիրավորվել

Անցած 9 ամիսների ընթացքում պատահարներից զոհվել է 43 մարդ, 1044-ը՝ վիրավորվել

«Անցած 9 ամիսների ընթացքում հանրապետությունում ճանապարհային պատահարները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 128-ով ավելացել են: Ընդհանուր թվով 832 պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 43 մարդ, 1044-ը՝ վիրավորվել: Մահվան ելքով պատահարների թիվը 2-ով նվազել է»,- այսօրվա ասուլիսին ասել է Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը։

Անդրադառնալով ՃՈ աշխատանքի թերացումներին՝ բանախոսը նշեց, թե ծառայության մեջ թերանալու համար տարեկան 5-10 ճանապարհային ոստիկան ազատվում է աշխատանքից կամ ենթարկվում կարգապահական տուժի։

Ինչ վերաբերում արտոնյալ վարորդներին՝ ՃՈ պետը հայտնեց. «Այս քաղաքում չկա որևէ մեկը, որն իրեն առավել զգա ինձնից, ձեզնից կամ մեկ այլ անձից»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը