Երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի «Կավե մարդը» 20 րոպեանոց ֆիլմը վերջերս «Նո Ֆի» միջազգային կինոփառատոնին մասնակցած հայկական թիմին ոսկե մեդալ է բերել: Սա ֆիլմի միակ հոջողությունը չի. հայկական թիմը հայտնվել է երրորդ տեղում, ստացել պատվոգրեր: Այս ֆիլմը երիտասարդ ռեժիսոր Արեն Վաթյանի առաջին ֆիլմն է ու առաջին հաղթանակը: Ֆիլմը նկարվել է Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Համահայկական Ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ ներկայացրել էր 7 հայկական ֆիլմ «Նո Ֆի» -ի /UNICA/ 75 համաշխարհային կինոփառատոնին Ավստրիայում։ Արդյունքում հայկական կինոյի շռնդալի հաջողություն է արձանագրվել. ոսկե մեդալ և լավագույն տղամարդ դերակատար ռեժ. Արեն Վաթյանի «Կավե մարդ» ֆիլմին, բրոնզե մեդալ Ալիկ Սարգսյանի «Ավլոս» ֆիլմին, 3 պատվո դիպլոմ Լուսկա Խալափյանի «Իլ Սետտիմո», Լևոն Պետրոսյանի «Միևնույն է կուտեն» և Մարտին Ուլիխանյանի «Դուռ» ֆիլմերին: Որպես արդյունք՝ թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 3-րդ պատվավոր տեղը 32 երկրների մեջ UNICA-իի համաշխարհային հոբելյանական 75-րդ կինոփառատոնում:
«Ոչ կոմերցիոն ֆիլմերի կենտրոնն» արդեն երեք տարի մասնակցում է միջազգային «Նո Ֆի» կինոփառատոնին, եւ մշտապես վերադանում մրցանակներով:
«Կավե մարդը» արժանացել է ոսկե մեդալի

Հայաստանի ազգային կինոկենտրոն