Լրահոս

18.10.2013 16:26


Ֆասիեն ասել է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ

Ֆասիեն ասել է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն Բրյուսելում հոկտեմբերի 14-15-ին կայացած Եվրոպահայերի 3–րդ համագումարի ժամանակ ելույթ է ունեցել՝ կոչ անելով Ռուսաստանին և ԱՄՆ–ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում փոխել քաղաքականությունը։

Իր ելույթում Ֆասիեն նշել է, որ Արցախը պետք է դառնա բանակցային կողմ, Ռուսաստանը հրաժարվի «Բաժանի'ր, որ տիրես» քաղաքականությունից, ԱՄՆ–ն էլ բանակցությունների ժամանակ հաշվի չառնի Թուրքիայի հետ դաշնակցության հարցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը