Քաղաքական

18.10.2013 16:16


ՀԱԿ–ն Արարատի քաղաքապետի ընտրություններում կսատարի ԲՀԿ թեկնածուին

ՀԱԿ–ն Արարատի քաղաքապետի ընտրություններում կսատարի ԲՀԿ թեկնածուին

iLur.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց Արարատի քաղաքապետի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը:

«Ցանկացած ընտրություն, եթե հնարավոր է, պետք է օգտագործել այս ռեժիմի դիրքերի թուլացման նպատակով: Եւ մենք եթե չենք ունենում սեփական թեկնածու, ապա աջակցում ենք այն քաղաքական ուժին, որը մարտահրավեր է նետում ռեժիմի թեկնածուին: Վերջին նման դեպքը, եթե հիշում եք, թիվ 37 ընտրատարածքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններն էին, որտեղ մենք աջակցեցինք «Ժառանգության» թեկնածուին` բոլոր հնարավոր լծակներով օգնելով, ինչպես նաեւ կոչ անելով մեր համակիրներին քվեարկել այդ թեկնածուի օգտին: Նույն տրամաբանությամբ մենք առաջնորդվում ենք նաեւ Արարատի քաղաքապետի ընտրություններում: Այստեղ ՀՀԿ-ական թեկնածուին ռեալ մրցակից է ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանը, եւ այստեղ նույնպես մենք կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին ակտիվորեն աջակցել նրան ընտրարշավում, ինչպես նաեւ քվեարկել նրա օգտին»,–ասել Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ այնտեղ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 10-ին:

Այս խորագրի վերջին նյութերը