Արամ Հարությունյան. « Սերժ Սարգսյանի համար աշխարհը կազինո է. նա կոն է դնում Հայաստանը»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ գործող իշխանությունների մոտ լավ է ստացվում ընտրությունները կեղծելը և լավ փող աշխատելը միայն:
–Սերժ Սարգսյանը նվաստացած է Ռուսաստանի առաջ, իսկ Բրյուսելի համար անվստահելի գործընկեր է: Այսօր քաղաքական թիմն ինքնաոչնչացման մրցակցության մեջ է։Իշխանության ներսում կատաղի պայքար է. մեկը մյուսի դեմ հոդված է պատվիրում: Սերժ Սարգսյանը ներսում չունի վստահություն, ժողովուրդը նրան ատում է։ Դրսում նույնպես վստահություն չունի: Այսօր բոլորը ելքը տեսնում են իշխանափոխության մեջ։ ՍերժՍարգսյանիհամարաշխարհըկազինոէ. նակոն էդնում Հայաստանը,–ասել է նա:
Իսկ հարցին` այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն չի լինում, բանախոսն ընդգծել է՝ մեզ մոտ բողոքի ալիքները լինում են հետընտրական, մինչդեռ պետք է լինեն նախընտրակա՛ն.
–Բացի այդ, ընդդիմության մեջ կան ականներ, որոնք խաղում են իշխանության խաղը:Շատ էժան վաճառվեց կեղծ ընդդիմությունը:
Ա. Հարությունյանը նաև հավելել է՝ քանի որ իշխանությունը ոչինչ չի կարողանում անել Հայաստանի համար, մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով զանազան թեմաներ է մեջտեղ գցում։ Այդպիսի թեմաներից մեկն էլ նա Զորի Բալայանի նամակն է համարում ՌԴ նախագահին։
–Մերարվեստիգործիչներինայնքանսովածենպահում, որ երբինչ–որբանէլտալիսեն, այդմարդիկդառնումենգործիք։ ԴրանցիցմեկնէլԶորիԲալայաննէ,-ասել է Ա. Հարությունյանը:
Արամ Հարությունյան. « Սերժ Սարգսյանի համար աշխարհը կազինո է. նա կոն է դնում Հայաստանը»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ գործող իշխանությունների մոտ լավ է ստացվում ընտրությունները կեղծելը և լավ փող աշխատելը միայն:
–Սերժ Սարգսյանը նվաստացած է Ռուսաստանի առաջ, իսկ Բրյուսելի համար անվստահելի գործընկեր է: Այսօր քաղաքական թիմն ինքնաոչնչացման մրցակցության մեջ է։ Իշխանության ներսում կատաղի պայքար է. մեկը մյուսի դեմ հոդված է պատվիրում: Սերժ Սարգսյանը ներսում չունի վստահություն, ժողովուրդը նրան ատում է։ Դրսում նույնպես վստահություն չունի: Այսօր բոլորը ելքը տեսնում են իշխանափոխության մեջ։ Սերժ Սարգսյանի համար աշխարհը կազինո է. նա կոն է դնում Հայաստանը,–ասել է նա:
Իսկ հարցին` այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն չի լինում, բանախոսն ընդգծել է՝ մեզ մոտ բողոքի ալիքները լինում են հետընտրական, մինչդեռ պետք է լինեն նախընտրակա՛ն.
–Բացի այդ, ընդդիմության մեջ կան ականներ, որոնք խաղում են իշխանության խաղը: Շատ էժան վաճառվեց կեղծ ընդդիմությունը:
Ա. Հարությունյանը նաև հավելել է՝ քանի որ իշխանությունը ոչինչ չի կարողանում անել Հայաստանի համար, մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով զանազան թեմաներ է մեջտեղ գցում։ Այդպիսի թեմաներից մեկն էլ նա Զորի Բալայանի նամակն է համարում ՌԴ նախագահին։
–Մեր արվեստի գործիչներին այնքան սոված են պահում, որ երբ ինչ–որ բան էլ տալիս են, այդ մարդիկ դառնում են գործիք։ Դրանցից մեկն էլ Զորի Բալայանն է,-ասել է Ա. Հարությունյանը:
7or.am