Քաղաքական

18.10.2013 13:49


Կիրո Մանոյան. «Զորի Բալայանին պետք չէ մեղադրել իր տեսակետը հայտնելու մեջ»

Կիրո Մանոյան. «Զորի Բալայանին պետք չէ մեղադրել իր տեսակետը հայտնելու մեջ»

«Զորի Բալայանին պետք չէ մեղադրել իր տեսակետը հայտնելու մեջ։ Նա այդ տեսակետը 25 տարուց ավելի է, որ ունի, և հայտնում է»,-այսօրվա ասուլիսին ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ նշելով, թե չի կիսում պանթուրքիստական սպառնալիքների մասին Բալայանի տեսակետը։ Ինչ վերաբերում է հայ–ռուսական հարաբերություններին, բանախոսը նշել է, որ Ռուսատանին պետք է ընդունենք որպես մեր ռազմավարական դաշնակցի։

«Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի առնվազն այնքան, որքան Հայաստանը` Ռուսաստանի»,–նշել է Մանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը