Լրահոս

18.10.2013 11:03


Շերոն Սթոունն արժանացել է Խաղաղության Նոբելյան դափնեկիրների մրցանակին

Շերոն Սթոունն արժանացել է Խաղաղության Նոբելյան դափնեկիրների մրցանակին

«РИА Новости»-ի փոխանցմամբ` Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներն իրենց հերթին Խաղաղության մրցանակի են արժանացրել ամերիկյան դերասանուհի Շերոն Սթոունին ՁԻԱՀ-ի դեմ պայքարում ունեցած արժանիքների համար: Այն դերասանուհուն կշնորհվի հոկտեմբերի 23-ին` Վարշավայում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների գագաթաժողովի ընթացքում։

Սթոունի արժանիքների երկար ցուցակում նշվում է մասնակցությունը բարեգործական երեկոներին, որտեղ գումար է հավաքվել ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման համար, համագործակցությունն amfAR կազմակերպության հետ, որն ուսումնասիրում է մահացու հիվանդությունը, հասարակական գործունեությունը։

Այս մրցանակը հիմնվել է 1999-ին և շնորհվում է Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների ամենամյա հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը:

Այս խորագրի վերջին նյութերը