Աշխարհ

18.10.2013 10:14


ՌԴ փոխարտգործնախարար.«Չենք ցանկանա, որ տեղի ունեցածը բացասաբար անդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա»

ՌԴ փոխարտգործնախարար.«Չենք ցանկանա, որ տեղի ունեցածը բացասաբար անդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա»

«Մենք շատ անհանգիստ ենք տեղի ունեցածով և չենք ցանկանա, որ այս ամենը բացասաբար անդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա»,-ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` Մոսկվայի 25–ամյա բնակիչ Եգոր Շչերբակովին սպանած ադրբեջանցի Օրհան Զեյնալովի ձերբակալությանն անդրադառնալով` հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

Կարասինը նաև նշել է, որ դատավարության շնորհիվ մեղավորները կպատժվեն, սակայն այդ ամենն այնպես կարվի, որ երկու կողմից էլ ազգայնական սադրանքներ չլինեն. «Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները և պետք է գործենք շատ զգույշ»:

Այս խորագրի վերջին նյութերը