Լրահոս

18.10.2013 10:15


Իրաքում պայթյուններ են որոտացել. 66 մարդ մահացել է

Իրաքում պայթյուններ են որոտացել. 66 մարդ մահացել է

Նախօրեին Իրաքի մի շարք շրջաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Ահաբեկչությունների հետևանքով 66 մարդ զոհվել է։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ առավել ուժեղ պայթյուններ են որոտացել Բաղդադի շիաների թաղամասում, որտեղ զոհվել է 44 մարդ, 120-ը վիրավորվել է: Պայթուցիկ սարքերից մեկը գործի է դրվել մանկական խաղահրապարակի մոտ, ինչի հետևանքով երկու երեխա մահացել է:

Մեկ այլ պայթյուն որոտացել է Թուզ-Հորմաթո քաղաքի սրճարաններից մեկում։ Ոստիկանի համազգեստ հագած մահապարտը պայթեցրել է ինքն իրեն. 4 մարդ զոհվել է, 27-ը` վիրավորվել։

Մոսուլից դեպի հյուսիս գտնվող գյուղերից մեկում էլ ականապատված ավտոմեքենա է պայթել. 15 մարդ զոհվել է, 52-ը՝ վիրավորվել:

Այս խորագրի վերջին նյութերը