«Արտաշավանի գյուղապետարանի համար մեր եռագույնը ուղղակի գունավոր կտոր է» (լուսանկարներ)
Այսօր գործի բերումով գտնվում էի Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղապետարանում և ականատես եղա այս տեսարանին, որը ինձ հերթական անգամ խոր ցավ պատճառեց: Միայն մեր եռագույնի հանդեպ այսքան անուշադիր լինելը խոսում է այն մասին, թե մարդն ինչ վերաբերմունք ունի իր պետության, իր հայրենիքի, իր ընտանիքի, իր շրջապատի, իր պաշտոնի, իր պարտականությունների հանդեպ: Այս ամենը խոսում է այն մասին, թե ինչքան անպատասխանատու են մեր ղեկավարներն իրենց աշխատանքի, իրենց պետության հանդեպ: Այս անտարբերությունը գալիս է նրանից, որ տվյալ մարդու համար մեր եռագույնն ուղղակի գունավոր կտոր է, և շատ շատերի համար է այդպես: Եվ կարծում եմ, որ նման մարդիկ իրավունք չունեն ղեկավարել մեզ, լինեն ինչ-որ պաշտոնի, և իրենց տգիտությամբ փչացնեն ամեն ինչ: Այս անտարբերության համար նաև մեղավոր ենք մենք, մեղավոր է հասարակությունը, մեղավոր են բոլոր վերադասները։
«Արտաշավանի գյուղապետարանի համար մեր եռագույնը ուղղակի գունավոր կտոր է» (լուսանկարներ)
Այսօր գործի բերումով գտնվում էի Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղապետարանում և ականատես եղա այս տեսարանին, որը ինձ հերթական անգամ խոր ցավ պատճառեց: Միայն մեր եռագույնի հանդեպ այսքան անուշադիր լինելը խոսում է այն մասին, թե մարդն ինչ վերաբերմունք ունի իր պետության, իր հայրենիքի, իր ընտանիքի, իր շրջապատի, իր պաշտոնի, իր պարտականությունների հանդեպ: Այս ամենը խոսում է այն մասին, թե ինչքան անպատասխանատու են մեր ղեկավարներն իրենց աշխատանքի, իրենց պետության հանդեպ: Այս անտարբերությունը գալիս է նրանից, որ տվյալ մարդու համար մեր եռագույնն ուղղակի գունավոր կտոր է, և շատ շատերի համար է այդպես:
Եվ կարծում եմ, որ նման մարդիկ իրավունք չունեն ղեկավարել մեզ, լինեն ինչ-որ պաշտոնի, և իրենց տգիտությամբ փչացնեն ամեն ինչ: Այս անտարբերության համար նաև մեղավոր ենք մենք, մեղավոր է հասարակությունը, մեղավոր են բոլոր վերադասները։
Ալբերտ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից