Լրահոս

18.10.2013 09:45


«Արմավիան» աշխատակիցների աշխատավարձերը չի տալիս, փոխարենը շախմատային թիմ է գործուղում Հունաստան

«Արմավիան» աշխատակիցների աշխատավարձերը չի տալիս, փոխարենը շախմատային թիմ է գործուղում Հունաստան

«Շախմատի «Միկա» հայկական թիմը հոկտեմբերի 20-ից 26-ը Հունաստանի Հռոդոս քաղաքում կմասնակցի Եվրոպայի 2013 թվականի կանանց ակումբային առաջնությանը։ Այս փաստն ուշագրավ է այն առումով որ «Միկա» շախմատային ակումբի տերը գործարար Միխայիլ Բաղդասարովն է, որ վերջերս սննկացման պատճառով փակեց իր «Արմավիա» ավիաընկերությունը։ Ու, փաստորեն, Բաղդասարովն «Արմավիա»–ի աշխատակիցների աշխատավարձերը, ՀՀ-ին ու օտարերկրյա օդանավակայաններին իր պարտքերը վճարելու փոխարեն Հունաստան է գործուղում շախմատային թիմ։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում շատ մասնագետներ բացատրեցին, որ այդ գործուղումը բավական մեծ ծախսերի հետ է կապված։ «Միկա»–ի կազմում, բացի երկու հայ շախմատիստուհիներից, հանդես են գալիս մեկ հնդիկ ու մեկ վրացի գրոսմայստերներ, սա իր հերթին ենթադրում է մեծ հոնորարներ, ճանապարհածախս ու կեցության ծախսեր։ Հետաքրքիր է, եթե Բաղդասարովն ունի գումար շախմատային ակումբ պահելու համար, ինչո՞ւ չի վճարում իր պարտքերը։ Թե՞ որոշել է «քցել» նաև այս թիմին և մրցաշարից հետո չի վճարելու նաև նրանց գումարները»–գրում է «Ժողովուրդ»–ը։։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը