Կարծիք

17.10.2013 15:45


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Խորհրդային միությունում մտավորականներին՝ արվեստագետներին, գիտնականներին, մշակույթի այս կամ այն բնագավառի ներկայացուցիչներին, սովարաբար անվանում էին մեկ ընդհանրական անունով՝ «Деятели искусства»: Քաղաքացիների այս խումբը ներկայացնում էր ժամանակի ինտելեկտուալներին՝ մտածողներին, որոնք բավականին լուրջ և որոկյալ մշակութային կապիտալ են ստեղծել:

Ահա այս մարդիկ էլ ձևավորեցին Խորհրդային միության քիչ դրական երևույթների մեկը` խոր մասնագիտական քննդատատությունը մշակույթի տարբեր բնագավառումներում: Նրանք քննարկում և քննադատում էին ամեն ինչ, բացի իշխող համակարգից և իրենց ժամանակի բռնապետից, այսինքն, ինչպես այսօր ընդունված է ասել, հարցերը չէին քաղաքականացնում:

Այս բոլշևիկյան տիպի մտավորականներն այսօր՝ ղարաղաբյան շարժումից 25 տարի անց, նորից են հայտնվել հասարակական, քաղաքական թատերաբեմում (նրանք «հայտնի մտավորականներ» են կոչվում), և այսօր էլ նրանք խոսում և անում են այն, ինչ թելադրում է ռեժիմը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Օրինակ` եթե Սերժ Սարգսյանը հրահանգում է լինել արևմտամետ` հակառուսական, այդ «գծով» պաստասխանատուներն են ակտիվանում` խոսելով մշակութային զարգացման մասին` «նոր» (ենթադրաբար՝ արևմտյան) մշակույթի մասին, որը պետք է ձևավորել ՀՀ-ում, իսկ երբ պետք է լինում ռուսամետություն քարոզել, այդ ժամանակ հարթակ են բարձրանում «ռուսամետները», և սրտաճմլիկ նամակներ գրում «ռուսաց թագավորին»:
Ահա սա՛ է բոլշևիկյան նոմենկլատուրայի հիմնական առանձնահատկությունը. չկա ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ սկզբունք։ Կա միայն ներկա իշխանությանը քծնելու միջոցով հաջողությունների հասնելու տենդագին ձգտում:
«Առա՛ջ դեպի բոլշևիզմ»:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev?fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը