Լրահոս

17.10.2013 15:07


Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով շփման գծի ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է

Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով շփման գծի ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի՝ Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով:

Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը