Լրահոս

17.10.2013 14:49


Ֆյուլեի խոսնակ. «ԵՄ-ն տեղեկացված չի եղել ՄՄ-ին անդամակցելու բանակցությունների մասին»

Ֆյուլեի խոսնակ. «ԵՄ-ն տեղեկացված չի եղել ՄՄ-ին անդամակցելու բանակցությունների մասին»

iLur.am-ի հետ զրույցում ասում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիտեր Ստանոն

-Պարո՛ն Ստանո, հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` 04.12.2012թ. N 1204-Ա որոշմամբ՝ դեռ 2012թ. դեկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հնարավորությունների ուսումնասիրման նպատակով: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ հանգամանքը:

-Մենք տեղեկացված չենք կառավարության՝ 2012 թվականի դեկտեմբերին ընդունած որոշման մասին, որը դուք հիշատակեցիք: Մենք գիտեինք, որ Հայաստանի կառավարությունն ուսումնասիրում է Մաքսային միության հետ առավել ինտենսիվ համագործակցության տարբերակները, որը չի ենթադրելու անդամակցություն: Հայաստանը շարունակեց բանակցությունները ԱՀ/ԽՀԱԱՊ շուրջ, որը մենք այս տարվա ամռանը հաջողությամբ ավարտին հասցրինք 3,5 տարվա բանակցություններից հետո:

-Արդյոք ԵՄ-ն տեղյա՞կ է եղել, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ քննարկումներին զուգահեռ՝ 2012թ. դեկտեմբերից էլ նման բանակցություններ են ընթացել ՌԴ-ի հետ:

-Նորից, որքան մեզ է հայտնի, անցած տարի որևէ պաշտոնական բանակցություն չի եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, այլ միայն խորհրդատվություններ Մաքսային միության հետ Հայաստանի համագործակցության ակտիվացման հնարավոր ուղիների շուրջ:

Արման Գալոյան

Մանրամասները՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը