Գուրգեն Եղիազարյան. «Գնացե՛ք և տեսե՛ք, թե մարդիկ ոնց են ապրում «Ապահով Հայաստանում»»
Այսօրվա ասուլիսին քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը մի քանի հարց է ուղղել երկրի իշխանություններին։
«Ասե՛ք ինձ մի կետ, որ ձեր խոստումներից կատարել եք: Մենք չընտրված նախագահին կարող ենք հարց տալ` որ ասում էիք, որ կենսամակարդակը պետք է բարձրանա, բա ի՞նչ եղավ: Տեսան՝ «Առաջ Հայաստանը» չեղավ, մեկ ուրիշ կարգախոս ընտրեցին` «Ապահով Հայաստան»: Մի հատ գնացե՛ք և տեսե՛ք, թե մարդիկ ոնց են ապրում այդ «Ապահով Հայաստանում», ոնց են փախնումայդ «Ապահով Հայաստանից»:
Ըստ բանախոսի՝ իշխանությունները ձախողվել են բոլո՛ր ոլորտներում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության։ Դրա ապացույցն է նաև Զորի Բալայանի հայտնի նամակը։
«Մենք չենք զարմանում, երբ սրանք արձանագրություններ են ստորագրում, երբ իմ և ձեր պապերի կատարածը դարձնում ենք ծաղրի առարկա: Ո՞նց է դրա ձեռքը գնացել ստորագրի մի արձանագրության տակ, ըստ որի` պետք է պատմաբանների հանձնաժողով ստեղծվի»,–ասել է քաղաքական գործիչը։
Գուրգեն Եղիազարյանը մի քանի խնդիրներ բարձրաձայնեց, որոնք, նրա կարծիքով, դուրս են մնացել հասարակության մշտական ուշադրության կենտրոնից.
«Մենք չենք կենտրոնանում այն բանի վրա, որ ամեն օր պարտք ենք վերցնում, որ մեր թոռները չեն կարողանալու փակվեն, դրա տակ են մնալու։Մենք չենք կենտրոնանում հայաթափման վրա, մենք չենք կենտրոնանում նրա վրա, որ մեր բյուջեն թալանել են։Մենք չենք տեսնում այն, որ փոքր զանցանքների համար մարդիկ նստած են, որ թանկանում է ամեն ինչ, որ աշխատատեղեր չկան, մենք չենք կենտրոնանում այն բանի վրա, երբ մամուլից ծանոթանում ենք, որ երկու ամիս առաջ Կճոյանը «Բենթլին» վաճառել է, այլ կենտրոնանում ենք այս նամակի վրա»։
Բանախոսը նաև համոզմունք է հատնել, որ եթե Հայաստանն ունենար ընտրված նախագահ, Արցախի հարցը միանգամից կլուծվեր։
Գուրգեն Եղիազարյան. «Գնացե՛ք և տեսե՛ք, թե մարդիկ ոնց են ապրում «Ապահով Հայաստանում»»
Այսօրվա ասուլիսին քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը մի քանի հարց է ուղղել երկրի իշխանություններին։
«Ասե՛ք ինձ մի կետ, որ ձեր խոստումներից կատարել եք: Մենք չընտրված նախագահին կարող ենք հարց տալ` որ ասում էիք, որ կենսամակարդակը պետք է բարձրանա, բա ի՞նչ եղավ: Տեսան՝ «Առաջ Հայաստանը» չեղավ, մեկ ուրիշ կարգախոս ընտրեցին` «Ապահով Հայաստան»: Մի հատ գնացե՛ք և տեսե՛ք, թե մարդիկ ոնց են ապրում այդ «Ապահով Հայաստանում», ոնց են փախնում այդ «Ապահով Հայաստանից»:
Ըստ բանախոսի՝ իշխանությունները ձախողվել են բոլո՛ր ոլորտներում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության։ Դրա ապացույցն է նաև Զորի Բալայանի հայտնի նամակը։
«Մենք չենք զարմանում, երբ սրանք արձանագրություններ են ստորագրում, երբ իմ և ձեր պապերի կատարածը դարձնում ենք ծաղրի առարկա: Ո՞նց է դրա ձեռքը գնացել ստորագրի մի արձանագրության տակ, ըստ որի` պետք է պատմաբանների հանձնաժողով ստեղծվի»,–ասել է քաղաքական գործիչը։
Գուրգեն Եղիազարյանը մի քանի խնդիրներ բարձրաձայնեց, որոնք, նրա կարծիքով, դուրս են մնացել հասարակության մշտական ուշադրության կենտրոնից.
«Մենք չենք կենտրոնանում այն բանի վրա, որ ամեն օր պարտք ենք վերցնում, որ մեր թոռները չեն կարողանալու փակվեն, դրա տակ են մնալու։ Մենք չենք կենտրոնանում հայաթափման վրա, մենք չենք կենտրոնանում նրա վրա, որ մեր բյուջեն թալանել են։ Մենք չենք տեսնում այն, որ փոքր զանցանքների համար մարդիկ նստած են, որ թանկանում է ամեն ինչ, որ աշխատատեղեր չկան, մենք չենք կենտրոնանում այն բանի վրա, երբ մամուլից ծանոթանում ենք, որ երկու ամիս առաջ Կճոյանը «Բենթլին» վաճառել է, այլ կենտրոնանում ենք այս նամակի վրա»։
Բանախոսը նաև համոզմունք է հատնել, որ եթե Հայաստանն ունենար ընտրված նախագահ, Արցախի հարցը միանգամից կլուծվեր։
7or.am