Լրահոս

17.10.2013 13:47


Հոգեբան. «Աղքատներն ու հարուստները միմյանց, մեղմ ասած, չեն սիրում»

Հոգեբան. «Աղքատներն ու հարուստները միմյանց, մեղմ ասած, չեն սիրում»

Այսօր աշխարհում նշվում է Աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրը։

«Աղքատությունն առաջին հերթին հոգեբանական խնդիր է: Աղքատության զգացողության հարցում շատ կարևոր դեր է խաղում սոցիալական բևեռացման՝ խիստ հարուստների և խիստ աղքատների առկայությունը»,–այսօրվա ասուլիսին ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Ըստ բանախոսի՝ աղքատության խնդիրները հանգեցնում են մարդու վարքագծի փոփոխություններին՝ «մարդը խեղճանում է»։

«Աղքատներն ու հարուստները միմյանց, մեղմ ասած, չեն սիրում: Դա բերում է անհանդուրժողականության: Այստեղ կա նաև արդարության խնդիրը: Հարցը ոչ այնքան հարուստ ու աղքատ լինելն է, որքան արդարության սկզբունքը»,-նշել է հոգեբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը