Լրահոս

17.10.2013 22:21


«Տիտանիկից» փրկված ջութակը գնահատվել է կես մլն դոլար

«Տիտանիկից» փրկված ջութակը գնահատվել է կես մլն դոլար

BBC–ի փոխանցմամբ՝ ջութակը, որը նվագում էր խորտակվող «Տիտանիկի» երաժիշտներից մեկը, հոկտեմբերի 19–ին աճուրդի կհանվի։ Մասնագետների կարծիքով լեգենդար գործիքը կարող է վաճառվել 300 000 ֆունտով, որը կազմում է կես մլն դոլար։

Գործիքի վրա սոսնձված մակագրությամբ հայտնի է, որ այն պատկանել է Ուոլլես Հարթլիի նվագախմբին։ Ջութակը նշանադրության օրն Ուոլլեսին է նվիրել հարսնացուն՝ Մարիան։

Հարթլին, ինչպես նաև 1500 մարդ, 1912–ին դարձավ «Տիտանիկի» ողբերգության զոհ։ Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երաժշտի դին գտնվել է նավաբեկությունից 2 շաբաթ անց։ Նա եղել է համերգային հանդերձանքով՝ իրեն պինդ ամրացրած տուփի մեջ դրված ջութակը։

Փրկված սակավ ուղևորները հետագայում պատմում էին, որ ամենավերջին պահին, երբ «Տիտանիկը» սուզվում էր, և սառցե ջուրը ծածկում էր բոլորին, տախտակամածին հնչել է եկեղեցական «Մոտ եմ Քեզ, Աստվա՛ծ» հիմնը, որի կատարմանը մասնակցել է նաև «հարսնացուի ջութակը»։ Երբ երաժշտի մարմինը հասցրել են հայրենիք, հրաշքով փրկված գործիքը հանձնել են նրա հորը, իսկ վերջինս՝ Ուոլլեսի հարսնացուին։ 7 տարի առաջ ջութակը պատահաբար հայտնաբերվել է Հյուսային Յորքշիրի տներից մեկի նկուղում։ Աճուրդի կազմակերպիչները (բրիտանական Henry Aldridge & Son from Wiltshire ընկերությունը) ծախսել են շուրջ 7 տարի և 1000–ավոր դոլարներ ջութակի ինքնությունը հաստատելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը