Բայց զգում ե՞ք՝ Սերժ Սարգսյանն ինչ անտաղանդ է։ Ո՛չ երգել գիտի, ո՛չ շվշվացնել, ո՛չ նվագել, ո՛չ մարդ փրկել, ո՛չ էլ «Что, Где, Когда» խաղալ։ Սերժ Սարգսյանի տաքուկ թևի տակ հավաքվածները մեռան իրանց ցուցադրելով. չգիտեն՝ էլ ինչ անեն «Տարվա տաղանդավոր քաղաքական շոումեն» կոչմանն արժանանալու համար։ Մրցավազքի մեջ են մտել, թե ով ավելի բարձր կերգի, ավելի զգլխիչ կսուլի կամ դերասանություն կանի։ Իսկ էդ մարդուն էսքան ժամանակ մի հատ տաղանդավոր բան անելուց չտեսանք։ Հա, չէ, մոռացա, պարելն ենք տեսել, էն էլ ավելի լավ էր՝ չտեսնեինք. ոնց քաղաքականությունն է վարում, էնպես էլ պարում է։ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, բայց կարգին շախմատ խաղալուց էլ չենք տեսել. հազիվ մատղաշ երեխեքին է վախեցնում։ Սերժ Սարգսյանի մոտ թերևս միայն կազինո խաղալն է լավ ստացվում, բայց դե, դա էլ նկարելու բան չի, որ տեսախցիկների առաջ թիթիզանա ու համացանցով տարածի։ Չնայած...եթե լավ ստացվեր, ուրեմն չէր կրվի։ Չէէէէէ, իրոք որ, Սերժ Սարգսյանն անտաղանդ է ամե՛ն հարցում։
Սերժ Սարգսյանն անտաղանդ է ամե՛ն հարցում
Բայց զգում ե՞ք՝ Սերժ Սարգսյանն ինչ անտաղանդ է։ Ո՛չ երգել գիտի, ո՛չ շվշվացնել, ո՛չ նվագել, ո՛չ մարդ փրկել, ո՛չ էլ «Что, Где, Когда» խաղալ։ Սերժ Սարգսյանի տաքուկ թևի տակ հավաքվածները մեռան իրանց ցուցադրելով. չգիտեն՝ էլ ինչ անեն «Տարվա տաղանդավոր քաղաքական շոումեն» կոչմանն արժանանալու համար։ Մրցավազքի մեջ են մտել, թե ով ավելի բարձր կերգի, ավելի զգլխիչ կսուլի կամ դերասանություն կանի։ Իսկ էդ մարդուն էսքան ժամանակ մի հատ տաղանդավոր բան անելուց չտեսանք։ Հա, չէ, մոռացա, պարելն ենք տեսել, էն էլ ավելի լավ էր՝ չտեսնեինք. ոնց քաղաքականությունն է վարում, էնպես էլ պարում է։ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, բայց կարգին շախմատ խաղալուց էլ չենք տեսել. հազիվ մատղաշ երեխեքին է վախեցնում։
Սերժ Սարգսյանի մոտ թերևս միայն կազինո խաղալն է լավ ստացվում, բայց դե, դա էլ նկարելու բան չի, որ տեսախցիկների առաջ թիթիզանա ու համացանցով տարածի։ Չնայած...եթե լավ ստացվեր, ուրեմն չէր կրվի։ Չէէէէէ, իրոք որ, Սերժ Սարգսյանն անտաղանդ է ամե՛ն հարցում։
Արեգնազ Մանուկյան