«Յուրի Վարդանյանի համար հաստատ արժե հանգանակություն կազմակերպել»
Ինչպես գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը», բանից պարզվում է` բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի մասին հայտարարագրերի համաձայն՝ Տիգրան Սարգսյանը մոտ չորս անգամ հարուստ է Սերժ Սարգսյանից, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ունեցվածքը 2012 թ. ընթացքում պակասել է մոտ 10 անգամ, իսկ խեղճ Յուրի Վարդանյանը եղած-չեղած` 650 հազար դրամ ունի:
«Այս ցուցակն, իհարկե, ոչ մի կապ չունի իրականության հետ, բայց, ամեն դեպքում, չափազանց հետաքրքիր ցուցակ է, որովհետև ցույց է տալիս, թե որ պաշտոնյան ինչ աստիճանի է պատրաստ հիմարի տեղ դնել մարդկանց: Պարզ ասած` ցույց է տալիս պաշտոնյաների ցինիզմի աստիճանը: Սա առավել ևս արժեքավոր է, որովհետև այդ պաշտոնյաներն իրենց ձեռքով են լրացնում հայտարարագրերը»,–գրում է թերթը՝ հավելելով, որ Յուրի Վարդանյանի համար հաստատ արժե հանգանակություն կազմակերպել.
«Նրա ֆինանսական միջոցները, փաստորեն, մի կարգին խաշի սեղանի էլ չեն հերիքի»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: