Լրահոս

17.10.2013 10:48


Պակիստանում մահափորձի զոհ է դարձել արդարադատության նախարարը

Պակիստանում մահափորձի զոհ է դարձել արդարադատության նախարարը

BBC-ի փոխանցմամբ՝ Պակիստանի հյուսիսարևմտյան Հայբեր-Պահտունհվա նահանգում մահապարտի կազմակերպած պայթյունի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ 30 մարդ։

Զոհվածների թվում է նաև նահանգի արդարադատության նախարար Իսրար Գանդապուրը: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ նախարարը դուրս է եկել դիմավորելու Կուրբան-բայրամի տոնին հրավիրված հյուրերին։

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Հայբեր-Պահտունհվա նահանգում ակտիվորեն գործում են ընդհատակյա զինված խմբավորումները, այդ թվում՝ պակիստանյան թալիբները:

Այս խորագրի վերջին նյութերը