Որոշները իրենց գինը բարձրացնելու համար իրենց թանկացնում են, սեփական անձը գերագնահատում, ավելին ասեմ՝ «мания величия» ունեն: Ուզում են, երևի թե, ապացուցեն, որ իրենք գերուժ են (ես, իհարկե, դեմ չեմ. ամեն մեկն իր պայքարի տեսլականն ունի քաղաքական համակարգի ներսում՝ պետության մեջ): Մի խոսքով, վերջերս մի տեսակ շատ են սեփական անձի հետևից ընկնում՝ զոհի ու հալածյալի կարգավիճակով հանդես գալիս: Մի բան ասեմ. այս ռեժիմին միակ հետաքրքրողները նրանք են, ում գործի մեջ կարելի է փայ մտնել, «քցել», երկխոսացնել ու դիվիդենտներ շահել: Մնացածների վրա, մեծ հաշվով, ժամանակ չունեն: Ասացինք՝ հասարակությունն այնքան էլ հասուն գիտակցություն չունի, չասացինք՝ «սկի» չունի, որ ամեն տեսակ էժանագին մանիպուլյացիաների հավատա: Ի՞նչ է ասածս՝ վերջացրե՛ք, պարոնա՛յք, հերի՛ք է ցեղասպանվածի ու զոհի սինդրոմով տառապեք: Պայքարում եք, մարդավարի պայքարեք ռեժիմի դեմ, ասելիք ունեք, հզոր գաղափար ունեք, առաջարկեք, հաստատ ավելի լուրջ կերևաք: P.S Նենց էլ լրատվական ռեսուրսներով են տարածում. մեղմ ասած, շատ անլուրջ է: Լավ է անցնել պլան B-ի, թե չէ նեղ «կռուգում» այլևս չհետապնդված մարդ չի մնա:
Մերի Մովսիսյան
Որոշները իրենց գինը բարձրացնելու համար իրենց թանկացնում են, սեփական անձը գերագնահատում, ավելին ասեմ՝ «мания величия» ունեն: Ուզում են, երևի թե, ապացուցեն, որ իրենք գերուժ են (ես, իհարկե, դեմ չեմ. ամեն մեկն իր պայքարի տեսլականն ունի քաղաքական համակարգի ներսում՝ պետության մեջ): Մի խոսքով, վերջերս մի տեսակ շատ են սեփական անձի հետևից ընկնում՝ զոհի ու հալածյալի կարգավիճակով հանդես գալիս: Մի բան ասեմ. այս ռեժիմին միակ հետաքրքրողները նրանք են, ում գործի մեջ կարելի է փայ մտնել, «քցել», երկխոսացնել ու դիվիդենտներ շահել: Մնացածների վրա, մեծ հաշվով, ժամանակ չունեն: Ասացինք՝ հասարակությունն այնքան էլ հասուն գիտակցություն չունի, չասացինք՝ «սկի» չունի, որ ամեն տեսակ էժանագին մանիպուլյացիաների հավատա: Ի՞նչ է ասածս՝ վերջացրե՛ք, պարոնա՛յք, հերի՛ք է ցեղասպանվածի ու զոհի սինդրոմով տառապեք: Պայքարում եք, մարդավարի պայքարեք ռեժիմի դեմ, ասելիք ունեք, հզոր գաղափար ունեք, առաջարկեք, հաստատ ավելի լուրջ կերևաք:
P.S Նենց էլ լրատվական ռեսուրսներով են տարածում. մեղմ ասած, շատ անլուրջ է:
Լավ է անցնել պլան B-ի, թե չէ նեղ «կռուգում» այլևս չհետապնդված մարդ չի մնա:
Մերի Մովսիսյան