ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ. «Ես վերադառնալու եմ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին ազատել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ Դանիելյանը պատասխանելով «Ժողովուրդ»–ի հարցերին՝ հայտարարել է, որ իր ազատման դիմում գրելու որոշումը համատեղ է կայացվել։ «Համատեղ ասելով՝ ես նկատի ունեմ, որ քննարկել եմ գլխավոր դատախազի հետ, և ընդհանուր որոշում է եղել, որ ցանկալի կլինի, որպեսզի ես չաշխատեմ։ Ես նաև իմ համոզմունքներն ունեմ»։ Թերթի հարցին, թե արդյոք անհնար է աշխատել նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ինչի համար էլ ազատման դիմում է գրել, Դանիելյանը պատասխանել է. «Չեմ ցանկանում հնարավորի կամ անհնարի հետ կապված մեկնաբանություն անել։ Այն հարցին էլ, թե որտեղ է լինելու, ինչով է զբաղվելու, Ա. Դանիելյանը կարճ ասել է. «Ես վերադառնալու եմ»։ Մանրամասները՝ «ժողովուրդ»–ի այսօրվա համարում:
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ. «Ես վերադառնալու եմ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին ազատել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ Դանիելյանը պատասխանելով «Ժողովուրդ»–ի հարցերին՝ հայտարարել է, որ իր ազատման դիմում գրելու որոշումը համատեղ է կայացվել։ «Համատեղ ասելով՝ ես նկատի ունեմ, որ քննարկել եմ գլխավոր դատախազի հետ, և ընդհանուր որոշում է եղել, որ ցանկալի կլինի, որպեսզի ես չաշխատեմ։ Ես նաև իմ համոզմունքներն ունեմ»։
Թերթի հարցին, թե արդյոք անհնար է աշխատել նորանշանակ դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ինչի համար էլ ազատման դիմում է գրել, Դանիելյանը պատասխանել է. «Չեմ ցանկանում հնարավորի կամ անհնարի հետ կապված մեկնաբանություն անել։ Այն հարցին էլ, թե որտեղ է լինելու, ինչով է զբաղվելու, Ա. Դանիելյանը կարճ ասել է. «Ես վերադառնալու եմ»։
Մանրամասները՝ «ժողովուրդ»–ի այսօրվա համարում: