Լրահոս

17.10.2013 09:26


Համաներումը տարածվո՞ւմ է արագաչափերի ամրագրած տույժ տուգանքների վրա, թե՞ ոչ

Համաներումը տարածվո՞ւմ է արագաչափերի ամրագրած տույժ տուգանքների վրա, թե՞ ոչ
Ըստ «Չորրորդ ինքնիշխանության» տեղեկությունների՝ օրերս ՀՀ ճանապարհային ոստիկանության թեժ գծին զանգահարել է մի քաղաքացի և հարցրել է, թե Սերժ Սարգսյանի հայտարարած համաներումը արդյո՞ք տարածվում է արագաչափերի արդյունքներով ամրագրված տույժ տուգանքների վրա, թե՞ ոչ։ «Ճանապարհային ոստիկանությունից բացասական պատասխան են տվել զանգահարողին։ Սակայն մի քանի օր է այս միջադեպը անեկդոտի էֆեկտով տարածվում է համակարգում։

Հավելենք նաև, որ «ՉԻ»–ն այս օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում տարբեր կալանավայրերի դատապարտյալներից այն մասին, որ իրենց վրա համաներումը կիրառվում է, սակայն կալանավայրի ղեկավարությունը ինչ–ինչ պատճառներով հրաժարվում է այն կիրառել իրենց նկատմամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ ՉԻ այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը