Չինաստանը մեղադրել է Դալայ–Լամային երեխաների իրավունքների խախտման համար
Չինաստանը խստորեն քննադատել է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ–Լամա 14–րդին 1960–ականներին տիբեթյան հարյուրավոր ընտանիքների քայքայման և երեխաների իրավունքների կոպիտ խախտման համար։
«Սինխուա»–ի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանություններն այդ կերպ են արձագանքել շվեյցարական «Neue Zuercher Zeitung» հրապարակմանը, որտեղ նշվում է, որ իրականում Դալայ–Լաման հանցավոր պայմանավորվածություն է ունեցել Շվեյցարիայի գործարարների հետ։ Լամայի հանցախումբը «պատրաստում էր» որբեր և ուղարկում Շվեյցարիա՝ ելնելով Տիբեթի անկախացման իր նկրտումներից։