Քաղաքական

16.10.2013 13:54


Արմեն Մարտիրոսյան. «Քաղաքական բոլոր ուժերը պետք է համախմբվեն և ստիպեն իշխանություններին հրաժարական տալ»

Արմեն Մարտիրոսյան. «Քաղաքական բոլոր ուժերը պետք է համախմբվեն և ստիպեն իշխանություններին հրաժարական տալ»

«Ես հակված եմ մտածելու, որ Զ․Բալայանի նամակը գրված է իշխանությունների ձեռքով, քանի որ որևէ հակազդեցություն նրանց կողմից չեղավ»,–այսօրվա ասուլիսին ասել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմե Մարտիրոսյանը։ Ըստ բանախոսի՝ Զորի Բալայանի նամակը ոչ թե կարծիք է, այլ վարվող քաղաքականություն։ Մարտիրոսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Արցախի անկախությունը մենք նվաճել ենք արյան գնով, ինքնուրույն, կարողացել ենք պահպանել Հայաստանի անկախությունը, և ստեղծել նորանկախ պետություն՝ ԼՂՀ։

«Այն նսեմացնող գործընթացը, որ հիմա իրականացվում է իշխանությունների գլխավորությամբ, խիստ անընդունելի եմ համարում։ Քաղաքական բոլոր ուժերը պետք է համախմբվեն և ստիպեն իշխանություններին հրաժարական տալ՝ պահպանելով մեր անկախությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը