Նաիրա Զոհրաբյան. «Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքն է»
«Արևելյան գործընկերության չորս տարիները. արդյունքներ և մարտահրավերներ» այսօրվա քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այժմ իր համար պարզ չէ՝ որն է այն կարմիր գիծը, որից պետք է շարունակել Հայաստան–Եվրոպա հետագա համագործակցությունը։
–Հիմնական քաղաքական ուժերի միջև հստակ կոնսենսուս կար եվրոպական վեկտորի ընտրության հարցում: Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքն է։ Այլ ճանապարհ ինքս չեմ տեսնում,-ընդգծել է Ն. Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը։
–ԱԺ–ում վերջինշրջանումհումորէպտտվում, որժամանակնէԵվրոպականինտեգրմանհարցերիհանձնաժողովըվերանվանելԵվրասիականհարցերիհանձնաժողով։ Հույսունեմ, որսահումորէլկմնա,–ավելացրել է նա։
Ն. Զոհրաբյանն ազնիվ քաղաքականություն չի համարում ձև անելը, թե սեպտեմբերի 3–ից հետո հայաստանյան արտաքին քաղաքական դաշտում լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել։
–Ինչո՞ւէին4տարիբանակցում, եթեդեռ 10տարիմերապրանքներըմրցունակչէինլինելուԵվրամիությունում։ԼՂՀհարցիկապակցությամբէլոչինչչիասվում: Սրանքհարցերեն, որոնցպատասխաններն,իբրևպատգամավոր,ի՛նքսէլչեմստանում,-եզրափակել է Ն. Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյան. «Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքն է»
«Արևելյան գործընկերության չորս տարիները. արդյունքներ և մարտահրավերներ» այսօրվա քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այժմ իր համար պարզ չէ՝ որն է այն կարմիր գիծը, որից պետք է շարունակել Հայաստան–Եվրոպա հետագա համագործակցությունը։
–Հիմնական քաղաքական ուժերի միջև հստակ կոնսենսուս կար եվրոպական վեկտորի ընտրության հարցում: Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքն է։ Այլ ճանապարհ ինքս չեմ տեսնում,-ընդգծել է Ն. Զոհրաբյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը։
–ԱԺ–ում վերջին շրջանում հումոր է պտտվում, որ ժամանակն է Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը վերանվանել Եվրասիական հարցերի հանձնաժողով։ Հույս ունեմ, որ սա հումոր էլ կմնա,–ավելացրել է նա։
Ն. Զոհրաբյանն ազնիվ քաղաքականություն չի համարում ձև անելը, թե սեպտեմբերի 3–ից հետո հայաստանյան արտաքին քաղաքական դաշտում լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել։
–Ինչո՞ւ էին 4 տարի բանակցում, եթե դեռ 10 տարի մեր ապրանքները մրցունակ չէին լինելու Եվրամիությունում։ ԼՂՀ հարցի կապակցությամբ էլ ոչինչ չի ասվում: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն, իբրև պատգամավոր, ի՛նքս էլ չեմ ստանում,-եզրափակել է Ն. Զոհրաբյանը:
7or.am