Լրահոս

16.10.2013 12:47


Կաթողիկոսը պաշտոնանկ է անել տալիս Նիկոլայ Ծատուրյանի՞ն

Կաթողիկոսը պաշտոնանկ է անել տալիս Նիկոլայ Ծատուրյանի՞ն

Ըստ Գյումրիից ilur.am–ին հասած տեղեկությունների` այսօր` ժամը 16:00-ին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ է կանչվել Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության եթերով օրերս եթեր հեռարձակված Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցը զայրացրել է Կաթողիկոս Գարեգին Բ-ին, քանի որ Ծատուրյանը սուր քննադատության է ենթարկել իշխանություններին և մասնավորաբար կաթողիկոսին՝ նրան համարելով սատանա: Կաթողիկոսն էլ, ըստ այդմ, զանգահարել է Սերժ Սարգսյանին, գանգատվել, պահանջել պատժել նշանավոր արվեստագետին: Նախագահականն էլ չի հապաղել. Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հրահանգել է Հասմիկ Պողոսյանին՝ պարտադրել Նիկոլայ Ծատուրյանին՝ գրել հրաժարականի դիմում:

«Եթե չգրի, ավելի վատ կլինի»- սպառնացել է Հասմիկ Պողոսյանը:

Մանրամասները՝ ilur.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը