ՄԱԿ-ի ՊԳԿ գլխավոր տնօրենի ուղերձը Պարենի համաշխարհային օրվա առթիվ
Ողջ աշխարհում Պարենի համաշխարհային օրը տոնում են հոկտեմբերի 16-ին: Այդ օրը 1945թ. հիմնադրվել է Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպությունը: Ամեն տարի այդ օրը ողջ աշխարհի բնակիչները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են պարենային համակարգի տարաբնույթ բաղկացուցիչներում, համախբվում են և ևս մեկ անգամ կարևորում պարենի դերը մեր կյանքում և դիտարկում այդ համակարգը ավելի կատարելագործելու հնարվորությունները: Սննդի արտադրությունը բավականին բարդ գործընթաց է՝ ամենասկզբից մինչ այն պահը, երբ այն հայտնվում է սպառողի սեղանին, այն ներառում է բազում քայլերի հաջորդականություն և մասնակիցների՝ ոչ միայն ֆերմերների կամ ձկնորսների, այլև առաջատար տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող գիտնականների, ֆերմերային հումքանյութերի մատակարարների, պարենամթերք փոխադրողների, պահեստավորորղների, վերամշակողների, ինչպես նաև այն վաճառողների շրջանում: Սննդի սպառողները մենք բոլորս ենք, և մեզնից է կախված՝ որոշել մեր նախընտրելի սննդի տեսակը, դրա ձեռքբերման եղանակը, պատրաստման ձևը, և մեր երեխաների քանակը՝ ահա այն գործոնները, որոնցով պայմանավորվում է սննդի ընդհանուր պահանջարկի սանդղակը և բնույթը:
Պարենային համակարգի բարեհաջող գործունեության ցուցանիշ կարող է հանդիսանալ այն, որ առկա լինի ողջամիտ հավասարակշռություն պարենի համաշխարհային պահանջարկի և առաջարկի միջև: Ակս տարվա Պարենի համաշխարխային օրվա թեման է՝ «Կենսունակ պարենային համակարգեր պարենային անվտանգության և սննդի գծով», որով մեզ առաջարկվում է խորհել՝ արդյոք համակարգը անխափան է աշխատում և ինչ կարելի է անել այն բարելավելու համար:
Բավականին սահմանափակ պահանջարկի և առաջարկի տեսանկյունից նայելով հարցին՝ կարող ենք ասել, որ 1945թ-ից ի վեր պարենային համակարգն աշխատել է բավականին լավ: Աշխարհի ազգաբնակչությունը եռապատկվել է այս ժամանակահատվածում և մեկ անձին հասանելի պարենի միջին քանակը ավելացել է 40 տոկոսով: Սա բացառիկ ձեռքբերում է և շատ տնտեսագետներ այն կհամարեն «շուկայի» արդյունավետության ցուցանիշ, որը համապատասխան առաջարկ է ապահովում աճող պահանջարկի գծով, այդպիսով ձևավորելով ավելի զարգացած և ապահովված ազգաբնակչություն:
Այնուամենայնիվ, եթե ավելի մանրամասն ուսումնասիրենք այս խնդիրը, ապա կնկատենք, որ պարենային համակարգի գործունեությունում առկա են զգալի թերություններ:
Մեծագույն անհաջողությունն այն է, որ չնայած սննդի առատ պաշարներին, երկրի ավելի քան 7 միլիարդ ազգաբնակչության ավելի քան կեսի առոջությունը վտանգված է թերսնման կամ գերսնման պատճառով: Դեռևս երեք տարի առաջ սովի վտանգը ստիպեց միլիոնավոր սոմալիացիների լքել իրենց տները՝ սնունդ հայթայթելու նպատակով, և ըստ տվյալների՝ մոտ 260,000 մարդ, մեծամասնությունը՝ երեխաներ, մահացան սովին: Սա թերևս զարհուրելի հիշեցում է այն մասին, որ սննդի համաշխարհային շուկան գործում է նրանց համար, ովքեր վճարունակ են, սակայն չի արձագանքում չքավորների կարիքներին:
Անգամ մեր օրերում, մոտ 840 միլիոն մարդ ամեն օր սննդի պակաս է զգում, որի արդյունքում նրանք զրկվում են աշխատունակությունից, նրանց երեխաները թերզարգացած են մնում, հակված են հիվանդությունների, ինչն էլ հանգեցնում է մանկական մահացության սրընթաց աճի: Մոտ երկու միլիարդ մարդ ունի թերսնման խնդիր: Գծապատկերի հակառակ բևեռում են 1.5 միլիարդ մարդիկ, որոնք տառապում են ավելորդ քաշից կամ ճարպակալումից, և որոնք ավելի շատ սնունդ են սպառում քան անհրաժեշտ է նորմալ կենսագործունեության համար, այդպիսով վտանգելով իրենց առողջությունը, առաջացնելով դիաբետի, սրտանոթային և այլ հիվանդությունների վտանգ:
Ըստ այդմ, պարզ է դառնում, որ «շուկան» պարենային հասանելիությունը ինքնստինքյան չի վերծանում ավելի լավ սննդի, առողջության, վերարտադրության և ի վերջո՝ համընդհանուր բավարարվածության: «Շուկայի» ամենաակնառու անհաջողությունը կայանում է նրանում, որ պարենի ամենամեծ կարիք ունեցող հատվածը հնարավորություն չունի ձևավորել պահանջարկ, քանի որ նրանք գտնվում են չքավորության մեջ: Նրանք հայտնված են սովի ծուղակում, որն ինքնավերականգնելի է , քանի որ նրանք չունեն իրենց ընտանիքի պահանջների բավարարման համար անհրաժեշտ սնունդը գնելու կամ արտադրելու հնարավորությունները: Եվ այն, որ պարենամթերքով լի աշխարհում կա սով, դա իրապես մեծագույն ամոթ է:
Եվս մեկ անհաջողություն կարելի է համարել ներկայիս պարենային համակարգի ոչ կենսունակ լինելը: Սա պայմանավորված է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկային գործոններով:
Սննդի արտադրության արտասովոր աճը մեծագույն ծանրաբեռնվածություն է ստեղծել բնական ռեսուրսների համար: Այն առաջացրել է հողերի որակազրկում, ջրերի աղտոտում և սպառում, անտառահատում, վայրի ձկնատեսակների պաշարների վերացում, կենսաբազմազանության կրճատում: Այդպիսով, նշված ռեսուրսները սպառվելով՝ ավելի ու ավելի պակաս են բավարարում եկող սերունդների, մեր երեխաների պարենային կարիքները: Ֆերմերային համակարգերի հզորացումը, սննդի զանգվածային վերացման հետ համատեղ առաջացնում են ջերմոցային գազերի զգալի արտանետումներ, որոնք իրենց հերթին կստեղծեն դժվարություններ ֆերմերային տնտեսությունների կայացման համար: Անգամ վճարունակ սպառողները դեռևս չեն վճարում այդ վնասի արժեքը, որևէ կերպով չփորձելով նպաստել բնական պաշարների վերականգնմանը կամ մաքրմանը:
Կարելի էր ենթադրել, որ աճող պարենային պահանջարկը պետք է հանգեցներ ֆերմերային և ձկնաբուծական տնտեսությունների ծաղկուն զարգացման, և արտադրողականության մեծացման: Սակայն, որքան էլ որ հակասական թվա՝ պարենային հասանելիության մեծացման հաջողությունը՝ առևտրի պաշտպանության և սուբսիդավորման քաղաքականության ֆոնի վրա հանգեցրել է ֆերմերային տնտեսությունների մրցունակության նվազեցման՝ մեծածախ առևտրի, ագրոտնտեսությունների և մանրածախ առևտրի մասնակիցների համեմատ, և արդյունքում ֆերմերային տնտեսությունները զարգացող երկրներում հայտնվել են աղքատության շեմին: Արդյունքում՝ երկրի չքավոր ազգաբնակչության 70 տոկոսն ապրում է գյուղական վայրերում և իրենց սննդի սպառման մեծ մասը ստանում են պարենի արտադրությունից:
Այսօր՝ համաշխարհային պարենի օրը, եկեք մտքեր փոխանակենք և կիսենք մեր փորձը՝ հասկանալու համար, թե ինչպես լավագույնս լուծել այս երկու մեծ բարդությունները՝ պարենային հասանելիության մեծացումը ինչպես վերածել համայն մարդկության համար հասանելի պարենային ռեսուրսի, և, ինչպես կատարել դեպի շրջակա միջավայրը խնայող արտադրության և սպառման համակարգերի այնքան անհրաժեշտ անցումը: Մենք բոլորս կարող ենք մեր դերն ունենալ դրանում՝ առաջին հերթին մեր կենսակերպը փոխելով, և դա պարտադիր քայլ է, եթե մենք ցանկանում ենք ձերբազատվել այն սահմռկեցուցիչ իրադրությունից, որի մասին խոսեցի վերևում:
Ես վստահ եմ, որ մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել այս երկու ասպարեզներում: Ներկայումս բազմաթիվ վկայություններ ունենք տարբեր երկրներից, որոնք իրենց պարտքն են համարում իրենց ազգաբնակչությանն ապահովելու սննդից օգտվելու մարդկային իրավունքով. այդպիսի մոտեցումը կարող է արագ արդյունքներ ապահովել սովի և թերսնման խնդրի լուծման գործում: Նման միջոցառումներից կարող են լինել՝ դպրոցական սննդի ծրագրերը, դրամական միջոցների փոխանցումը ամենակարիքավոր ընտանիքներին, ինչը նրանց հնարավորություն կընձեռի չեզոքացնել սննդի պակասը և ապրել արժանավայել: Սննդի կարիքները պահանջարկի վերածելով՝ նման ծրագրերը կարող են խթանել տեղական շուկաներում գործող փոքր ֆերմերային տնտեսություններին:
Իրավահավասար առևտրի և պարենի դանդաղ շրջանառության , ինչպես նաև պարենային և անտառային արդյունաբերության՝ կենսունակ կառավարվող ռեսուրսների շարքին դասմամբ, մենք կհասնենք նրան, որ անհատ սպառողը կհասկանա որ իր՝ գնման որոշումը կարող է նպաստել ֆերմերների և ձկնորսական տնտեսությունների կենսամակարդակի բարելավմանը և նրանք խթան կունենան անցնել ավելի կենսունակ արտադրության տեսակների:
FAO-ի անդամ երկրները վերջերս վերահաստատել են Կազմակերպության երկու կարևորագույն առաջնահերթությունները, այն է՝ սովի և թերսնման շուտափույթ վերացում և անցում կենսունակ պարենային արտադրության և սպառման համակարգերի կիրառման:
Ես հավատացած եմ, հարգելի ընթերցող, որ կարող ենք հույս դնել ձեր օժանդակության վրա՝ այդ նպատակները հնարավորինս սեղմ ժամանակում իրագործելու ճանապարհին:
Խոսե Գրացիանո դա Սիլվա
ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն