Քաղաքական

16.10.2013 11:24


Զորի Բալայանը մտել է կառավարության շենք

Զորի Բալայանը մտել է կառավարության շենք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իրենց լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը անցած հինգշաբթի օրը՝ կառավարության նիստից անմիջապես հետո, մտել կառավարության շենք։ Եվ ահա, դրանից մի քանի օր անց Բալայանը հրապարակեց իր հայտնի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին և Ղարաբաղն ընդգրկել Ռուսաստանի կազմում.

«Բացի այդ, «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան այն մասին, որ Բալայանը հաճախ է լինում Սերժ և Տիգրան Սարգսյանների մերձավոր օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի «ակումբում», որտեղ, բացի ժամանցից, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները երկրին առնչվող կարևորագույն հարցեր են քննարկում ու որոշում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը