Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Լիտվային
Երեկ երեկոյան Լեհաստանի Տուչոլա քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Լիտվայի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը պարտվեց 0:1 հաշվով: Հանդիպման15-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Ստանկեվիչուսը: Խմբի մյուս խաղում Լեհաստանի և Ռումինիայի հավաքակաների միջև հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`1:1: Այսպիսով, Հայաստանի Մ-19 հավաքականը խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և դուրս մնաց հետագա պայքարից:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտվեց Լիտվային