«Զորի Բալայանն իր նամակով ոչ միայն Ղարաբաղն է Ռուսաստանին տալիս, այլ ամբողջ Հայաստանը»
Հարցազրույց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ ՀայկԽանումյանի հետ
–Զորի Բալայանն այժմ էլ տարբեր լրատվամիջոցներով պնդում է, որ իր նամակում չի առաջարկել Ղարաբաղը միացնել Ռուսաստանին։ Ավելին՝ հայտարարում է, որ ավելի շուտ կմեռներ, քան նման բան կառաջարկեր, իսկ այդպիսի ասեկոսեներ տարածողներն ուղղակի չեն կարդացել իր նամակը։ Դուք ամբողջությամբ կարողացե՞լ եք ընթերցել Զորի Բալայանի նամակը, և արդյոք այնտեղ Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու առաջարկ տեսե՞լ եք։
–Զորի Բալայանն իր նամակով ոչ միայն Ղարաբաղն է Ռուսաստանին տալիս, այլ ամբողջ Հայաստանը: Կարդացել եմ Պուտինին ուղղված նրա նամակը. «Դուք մոռացել եք, որ Հայաստանը Ռուսաստան է, որ Ղարաբաղը Ռուսաստան է…Հավերժ… Եկեք տեր կանգնեք Ռուսաստանին»,–ասում է Զորի Բալայանն իր նամակում: Եթե այժմ հրաժարվում է այդ տողերից, ասում է, որ ինքը նման բան չի ասել, էլի ողջունելի է, բայց փաստը մնում է փաստ: Նամակի ամբողջ տրամաբանությունն է այդպես:
–Դա կարելի՞ է հայ մտավորականի նամակ համարել։
–Դա ավելի շատ ռուսական կայսերական գործակալի խոսք է, քան հայ մտավորականի: Ռուսաստանում բավականին շատացել են կայսերապաշտները, որոնք Ռուսաստանի փրկությունը տեսնում են կայսրության վերականգնման մեջ, Պուտինն էլ դարձել է վերջիններիս ցանկությունների իրականացնողը: Ցավոք, այդ շրջանակները կողմնակիցներ են գտնում ռուսական կայսրության մաս կազմած նախկին ժողովուրդների զորիբալայանման որոշ ներկայացուցիչների մոտ: Սա լուրջ հոգեբանական գրոհ է մեր անկախության և ինքնիշխանության դեմ:
–Ընդհանրապես ինչո՞վ կարելի է բացատրել 21–րդ դարում «ռուսաց թաղավորին» նամակ գրելը։ Անկախ Հայաստանի քաղաքացին ինչի՞ց դրդված նման քայլի պետք է դիմի։
–Դա պայմանավորված է թերարժեքության զգացումով: Թերարժեքությունը հոգեբանական կատեգորիա է, ինչը ենթադրում է ենթակայության զգացում: Հենց այդ ենթակայության զգացումն էլ Զորի Բալայանին դրդել է նամակ գրել: Մեր ժողովրդի ինչ-որ մասի մոտ Բալայանը խորհրդանշական անձ է, որն ասոցացվում է ղարաբաղյան շարժման հետ, և ամենացավալին հենց սա է:
–Ի՞նչ հետևանքներ կունենա Զորի Բալայանի այդ նամակը, և Ռուսաստանն ինչպե՞ս կարձագանքի։
–Կարևոր չի, թե ինչ կպատասխանի Ռուսաստանը: Այստեղ ոչ թե պատասխանն է կարևոր, այլ ուղերձները: Իսկ Զորի Բալայանը, որն, ի դեպ, Արցախի հերոս է, հրապարակավ հրաժարվում է նույն Արցախի և ամբողջ Հայաստանի ինքնիշխանությունից: Մի՞թե կա ավելի մեծ նվեր ռուսական կայսերապաշտ շրջանակների համար:
–Պատահակա՞նեքհամարում, որԶորիԲալայանըորոշեցնմաննամակգրելՌԴնախագահինՄաքսայինմիությանըմիանալուՍերժՍարգսյանիհայտարարությունից անմիջապես հետո։
–Եվրասիական՝ Մաքսային միության կողմնակիցներ շատ կան հայաստանյան քաղաքական դաշտում, ժամանակին Ռուսաստան-Բելառուս միության կողմնակիցներ էլ կային: Սեպտեմբերի 3-ը թույլ տվեց անկախության դեմ հանդես եկող բոլոր գործիչներին բացահայտ արտահայտվել: Վստահաբար, սեպտեմբերի 3-ի դրոշմը կա այդ նամակի մեջ:
–Նախաձեռնությունը, կարծում եմ, անձամբ Բալայանինն է: Այս մարդիկ դեռ չեն հաշտվել հետխորհրդային իրականության հետ: Նոր ու համարձակ սերունդ է պետք բոլոր բնագավառներում՝ քաղաքականության, մշակույթի, տնտեսության, մեր ինքնիշխանությունը և անկախությունը փրկելու համար: Նոր որակներ են պետք: Այլապես գերիշխող են դառնալու ազգային թերարժեքության զգացում ունեցողները:
«Զորի Բալայանն իր նամակով ոչ միայն Ղարաբաղն է Ռուսաստանին տալիս, այլ ամբողջ Հայաստանը»
Հարցազրույց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ
–Զորի Բալայանն այժմ էլ տարբեր լրատվամիջոցներով պնդում է, որ իր նամակում չի առաջարկել Ղարաբաղը միացնել Ռուսաստանին։ Ավելին՝ հայտարարում է, որ ավելի շուտ կմեռներ, քան նման բան կառաջարկեր, իսկ այդպիսի ասեկոսեներ տարածողներն ուղղակի չեն կարդացել իր նամակը։ Դուք ամբողջությամբ կարողացե՞լ եք ընթերցել Զորի Բալայանի նամակը, և արդյոք այնտեղ Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու առաջարկ տեսե՞լ եք։
–Զորի Բալայանն իր նամակով ոչ միայն Ղարաբաղն է Ռուսաստանին տալիս, այլ ամբողջ Հայաստանը: Կարդացել եմ Պուտինին ուղղված նրա նամակը. «Դուք մոռացել եք, որ Հայաստանը Ռուսաստան է, որ Ղարաբաղը Ռուսաստան է…Հավերժ… Եկեք տեր կանգնեք Ռուսաստանին»,–ասում է Զորի Բալայանն իր նամակում: Եթե այժմ հրաժարվում է այդ տողերից, ասում է, որ ինքը նման բան չի ասել, էլի ողջունելի է, բայց փաստը մնում է փաստ: Նամակի ամբողջ տրամաբանությունն է այդպես:
–Դա կարելի՞ է հայ մտավորականի նամակ համարել։
–Դա ավելի շատ ռուսական կայսերական գործակալի խոսք է, քան հայ մտավորականի: Ռուսաստանում բավականին շատացել են կայսերապաշտները, որոնք Ռուսաստանի փրկությունը տեսնում են կայսրության վերականգնման մեջ, Պուտինն էլ դարձել է վերջիններիս ցանկությունների իրականացնողը: Ցավոք, այդ շրջանակները կողմնակիցներ են գտնում ռուսական կայսրության մաս կազմած նախկին ժողովուրդների զորիբալայանման որոշ ներկայացուցիչների մոտ: Սա լուրջ հոգեբանական գրոհ է մեր անկախության և ինքնիշխանության դեմ:
–Ընդհանրապես ինչո՞վ կարելի է բացատրել 21–րդ դարում «ռուսաց թաղավորին» նամակ գրելը։ Անկախ Հայաստանի քաղաքացին ինչի՞ց դրդված նման քայլի պետք է դիմի։
–Դա պայմանավորված է թերարժեքության զգացումով: Թերարժեքությունը հոգեբանական կատեգորիա է, ինչը ենթադրում է ենթակայության զգացում: Հենց այդ ենթակայության զգացումն էլ Զորի Բալայանին դրդել է նամակ գրել: Մեր ժողովրդի ինչ-որ մասի մոտ Բալայանը խորհրդանշական անձ է, որն ասոցացվում է ղարաբաղյան շարժման հետ, և ամենացավալին հենց սա է:
–Ի՞նչ հետևանքներ կունենա Զորի Բալայանի այդ նամակը, և Ռուսաստանն ինչպե՞ս կարձագանքի։
–Կարևոր չի, թե ինչ կպատասխանի Ռուսաստանը: Այստեղ ոչ թե պատասխանն է կարևոր, այլ ուղերձները: Իսկ Զորի Բալայանը, որն, ի դեպ, Արցախի հերոս է, հրապարակավ հրաժարվում է նույն Արցախի և ամբողջ Հայաստանի ինքնիշխանությունից: Մի՞թե կա ավելի մեծ նվեր ռուսական կայսերապաշտ շրջանակների համար:
–Պատահակա՞ն եք համարում, որ Զորի Բալայանը որոշեց նման նամակ գրել ՌԴ նախագահին Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո։
–Եվրասիական՝ Մաքսային միության կողմնակիցներ շատ կան հայաստանյան քաղաքական դաշտում, ժամանակին Ռուսաստան-Բելառուս միության կողմնակիցներ էլ կային: Սեպտեմբերի 3-ը թույլ տվեց անկախության դեմ հանդես եկող բոլոր գործիչներին բացահայտ արտահայտվել: Վստահաբար, սեպտեմբերի 3-ի դրոշմը կա այդ նամակի մեջ:
–Տեղեկություններ կան, որ մինչ հայտնի նամակը գրելը Զորի Բալայանն այցելել է կառավարություն։ Արդյոք այս նամակը կարո՞ղ է իշխանական վերնախավի, այլ ոչ անձամբ Զորի Բալայանի նախաձեռնությունը լինել։
–Նախաձեռնությունը, կարծում եմ, անձամբ Բալայանինն է: Այս մարդիկ դեռ չեն հաշտվել հետխորհրդային իրականության հետ: Նոր ու համարձակ սերունդ է պետք բոլոր բնագավառներում՝ քաղաքականության, մշակույթի, տնտեսության, մեր ինքնիշխանությունը և անկախությունը փրկելու համար: Նոր որակներ են պետք: Այլապես գերիշխող են դառնալու ազգային թերարժեքության զգացում ունեցողները:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը