Լրահոս

16.10.2013 19:15


Հիլարի Քլինթոնին տուգանել են կայանատեղիի համար չվճարելու համար

Հիլարի Քլինթոնին տուգանել են կայանատեղիի համար չվճարելու համար

ИТАР-ТАСС–ի փոխանցմամբ՝ Լոնդոնի ոստիկանները տուգանել են ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին մեքենայի կայանատեղիի համար չվճարելու համար։

Դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի մոտ, որտեղ Քլինթոնն այցելել էր՝ որպես ինստիտուտի կողմից շնորհվող հեղինակավոր մրցանակի դափնեկիր:

Կայանատեղիներն այդտեղ վճարովի են, սակայն ԱՄՆ նախկին պետքարտուղարի արծաթագույն «Մերսեդեսը» շենքի մոտ կանգնած է մնացել մոտ 45 րոպե՝ առանց վճարելու համապատասխան վարձը։ Մեքենային է մոտեցել տեսուչը, և չնայած Քլինթոնի թիկնապահները թափահարել են ձեռքերը և ցույց տվել իրենց հավաստագրերը, տեսուչն 80 ֆունտ ստեռլինգի տուգանք է նշանակել:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վերջին 10 տարվա ընթացքում Լոնդոնում դիվանագետները մեքենան սխալ կայանելու համար չեն վճարել 112 մլն դոլար տուգանք։

Այս խորագրի վերջին նյութերը