Լրահոս

15.10.2013 16:43


Յուրի Վարդանյանին են այցելել հանցավոր աշխարհի մի քանի հեղինակություններ

Յուրի Վարդանյանին են այցելել հանցավոր աշխարհի մի քանի  հեղինակություններ

Ըստ սպորտի նախարարության ilur.am–ի աղբյուրների՝ վերջերս նախարար Յուրի Վարդանյանին են այցելել հանցավոր աշխարհի մի քանի հեղինակություններ: Այցի նպատակն է եղել ստանալ նախարարի կողմից «քցված» մի մեծ խումբ մարդկանց գումարները:

Եվ դա տեղի է ունեցել օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում: Հիմա պարզ է, թե նախարար դառնալուց ի վեր՝ ինչու է Յուրի Վարդանյանն իրեն շրջապատել անվտանգության ուժեղացված շքախմբով: Անվտանգության աշխատողներ են հերթապահում նախարարության բոլոր հարկերում, այդ թվում՝ նախարարի ընդունարանում: Յու. Վարդանյանին սպասարկող մեքենան մշտապես հսկվում է իր անվտանգության աշխատակցի կողմից: Նախարարի ելքի ու մուտքի պահերին իսկական իրարանցում է սկսվում Երևանի բանուկ հատվածում:

Ինչպես հայտնի է, նախարար Յու. Վարդանյանը սպորտը զարգացնելու գաղափարի տակ նախարարությունում աշխատանքի է ընդունել մեծ թվով նախկին ոստիկանների, որոնցից մեկին էլ՝ փոխնախարարի հաստիքով:

Մանրամասները՝ ilur.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը