Հոկտեմբերի 7-ին Փարիզում` «BUREAU VERITAS» միջազգային հավաստագրման մարմնի գլխավոր գրասենյակում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին են հանձնել ISO 27001:2005 հավաստագիրը, որը տրվում է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի` միջազգային ստանդարտին համապատասխանելու դեպքում: Ավելի քան 2 տարի «BUREAU VERITAS»-ի փորձագետների թիմը մանրամասն վերլուծել է ՊԵԿ-ի գործունեությունը և կոմիտեն ճանաչել անհրաժեշտ չափանիշներին համապատասխանող պետական կառույց: «Համակարգի ուսումնասիրությունը բավական բարդ էր, սակայն կոմիտեի նախագահի գլխավորությամբ ու բարձր որակավորմամբ աշխատակիցների շնորհիվ բոլոր բարդությունները հաղթահարվեցին, և այսօր մենք հպարտ ենք ՊԵԿ-ին հանձնել այս հավաստագիրը»,-նշել է «BUREAU VERITAS»-ի ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով կոմիտեին հավաստագրի արժանացնելու համար` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նկատել է, որ «BUREAU VERITAS»-ի նման հեղինակավոր կազմակերպությանը դիմելը բավական ռիսկային էր, սակայն կոմիտեին հաջողվեց անցնել կազմակերպության բոլոր ստուգումներով և վաստակել միջազգային չափորոշիչների համապատասխանության հավաստագիր: «Վերջին 4-5 տարում կոմիտեում համակարգերի ներդրումն իրականացվել է բացառապես մեր աշխատակիցների ուժերով` միջազգային կառույցների գործընկերների հետ խորհրդակցելու արդյունքում: Եվ մեզ համար կարևոր էր հասկանալ` որքանով է ճիշտ մեր ընտրած ուղին: ՊԵԿ-ի և «BUREAU VERITAS»-ի աշխատակիցների կատարած համատեղ բարդ աշխատանքից հետո համոզվեցինք, որ ճիշտ ճանապարհին ենք»,-նշել է ՊԵԿ նախագահը:
Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի միջազգային ստանդարտի ներդրումը ՊԵԿ-ում հնարավորություն է տալիս հարկային և մաքսային ծառայություններն ապահովել տեղեկատվական բազաների և կառավարման համակարգի անվտանգության բարձր մակարդակով: Գ. Խաչատրյանը համոզված է, որ հավաստագրի առկայությունը կբարձրացնի նաև ՊԵԿ-ի հեղինակությունը միջազգային ասպարեզում և վստահությունը պետություն-բիզնես հարաբերություններում. «Այսօր աշխարհի բոլոր երկրներում հարկային, մաքսային համակարգերի առաջնահերթությունն է ստեղծել այնպիսի պարզեցված գործընթացներ և թեթև վարչարարություն, միաժամանակ պահպանելով հարկային կարգապահությունը, որ հարկային և մաքսային օրենսդրության շնորհիվ ապահովվեն ավելի բարձր եկամուտներ»:
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը նկատել է, որ ISO 27001 հավաստագիրը շնորհվում է միայն այն դեպքում, եթե կազմակերպությունն ունի տեղեկատվության կառավարման անվտանգ համակարգ. «Այս փաստաթուղթը հավաստում է, որ հարկ վճարողների կողմից ՊԵԿ ուղարկված տեղեկատվությունը անխոցելի է` տեղեկատվության անվտանգության առումով»:
Կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ ՊԵԿ-ի և «BUREAU VERITAS»-ի միջև համագործակցությունը սերտիֆիկացմամբ չի ավարտվելու. կողմերը շարունակելու են համագործակցել հավաստագրման միջազգային կազմակերպության այլ գործառույթների շրջանակներում, և փորձելու են ավելի բարձրացնել Հայաստանում հարկային համակարգի արդյունավետությունը։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՊԵԿ-ը միջազգային հավաստագիր է ստացել