Լրահոս

15.10.2013 15:33


Արևմտյան Բիրյուլովոյում հարձակվել են ադրբեջանցիների սրճարանի վրա

Արևմտյան Բիրյուլովոյում հարձակվել են ադրբեջանցիների սրճարանի վրա

Այսօր Մոսկվայի Արևմտյան Բիրյուլովո թաղամասում մի խումբ երիտասարդներ հարձակվել են ադրբեջանցիների սրճարանի վրա։ Այս մասին հայտնում է «Մոսկվա 24»–ը։

Հարձակման պահին սրճարանն արդեն փակ է եղել. ներսում գտնվել են միայն աշխատակիցները։ Երիտասարդները կոտրել են օբյեկտի դուռն ու լուսամուտները։ Տուժածներ չկան։

Նշվում է, որ ադրբեջանցիների սրճարանը գտնվում է այն փողոցի վրա, որտեղ հոկտեմբերի 10-ին, ըստ նախնական վարկածի, ադրբեջանցին սպանել էր Եգոր Շչերբակովին։

Այս խորագրի վերջին նյութերը